«Իրավունք» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Fly-one Armenia» ավիաընկերությունը շարունակում է դատարկել ուղեւորների գրպանները: Պարզվում է` այս ավիաընկերությունից տոմս գնելը դեռ չի նշանակում, որ տեղ կգտնես ինքնաթիռում: Շատ քաղաքացիներ, անտեղյակ «Fly-one Armenia»-ի «բարքերից», գալիս են օդանավակայան եւ մեկնելու ժամանակ հանդիպում տհաճ «անակնկալի»: Եթե չես իրականացրել մինչեւ թռիչքդ օնլայն գրանցում, ապա պետք է վճարես 12 հազար դրամ: Իսկ եթե, այդուհանդերձ, փորձում ես օնլայն գրանցում իրականացնել, ապա կրկին պատրաստ պետք է լինես դատարկել գրպաններդ ու զինվել համբերությամբ: Բավական խրթին օնլայն գրանցման ժամանակ, ինչը, բնական է, ամեն քաղաքացի «գլուխ չի դնի», հայտնաբերում ես, որ քո ուզած տեղում նստելու համար աթոռը գումար արժե եւ ընդհանրապես` անվճար աթոռ չկա էլ, միայն թե գներն են տարբեր: Ուզո՞ւմ ես բեռներդ հավելյալ երաշխիքներ ունենան, որ ապահով տեղ կհասնեն, կրկին պետք է վճարես: Իսկ չվճարելու, բայց օնլայն պատշաճ գրանցումն իրականացնելու դեպքում` հայտնաբերում ես, որ մեկ փաթեթով, օրինակ, երկու տոմս գնելու դեպքում` ինքնաթիռում մեկը կհայտնվի հյուսիսում, մյուսը` հարավում: Օրինակ, եթե որոշել եք մեղրամիս մեկնել «Flyone Armenia»-ով, ապա պատրաստ եղեք, որ ողջ ճանապարհը անցնելու եք, ասենք, մի սեւամորթի կողքին, իսկ Ձեր նորահարսը` եսիմ որտեղ պետք է նստի: Իրար կողքի նստելը եւս գումար արժե: Բայց սրանով մղձավանջը` «Flyone Armenia»-ից օգտվելու, չի ավարտվում: Ուղեւորների համար անգամ ջուրն է վճարովի: Մինչդեռ, օրինակ, «Այրոֆլոտի» դեպքում` ուղեւորներին անվճար տալիս են ջուր, սուրճ, թեյ, հյութ, սնունդ, անգամ` գինի, իսկ երեխաներին` նվերներ: Օտարերկրացիներն ուղղակի ապշած են «Flyone Armenia»-ի ճղճիմությունից, որ ջուրն էլ է ծախում իրենց վրա: Ընդ որում` բորդուղեկցորդն ու ուղեկցորդուհիներն էլ, եթե այլ ավիաընկերությունների դեպքում անում են ամեն ինչ, որպեսզի կոմֆորտ պայմաններում ուղևորներն իրականացնեն իրենց թռիչքը, ապա այս դեպքում` նրանք վերածվել են զուտ ապրանք ծախող առեւտրականների: Մնացյալը նրանց համար երկրորդական է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02