Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ: Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց:
Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (1 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) (11 դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (երկու դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (մեկ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (վեց դրվագ)։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55