Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է. «Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում: Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44