Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հոկտեմբերի 23-ից 25-ը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սուվոն քաղաքում կայացած «Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքաշինական ութերորդ ֆորումին» (APUF-8): Այն կազմակերպել են Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UNESCAP), Կորեայի Հանրապետության հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաև Սուվոնի քաղաքային իշխանությունը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ միջոցառման շրջանակում կայացած բարձր մակարդակի նստաշրջանի ժամանակ Նունե Պետրոսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, իրականացվող ծրագրերը: Նա անդրադարձել է տարածական պլանավորման հարցերին, կլիմայական փոփոխությունների պայմաններում քաղաքաշինության ոլորտում երկրի որդեգրած քաղաքականությանը, աղետների ռիսկերին դիմակայելու միջոցառումներին և ընդգծել ոլորտային ուղղություններով տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության կարևորությունը։ Նունե Պետրոսյանը մասնակցել է նաև «Քաղաքաշինության ներառական թվայնացում» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում թվայնացման միտումները, խելացի քաղաքի գաղափարի շրջանակում երկրի կատարած քայլերը, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները: Նա հույս է հայտնել, որ թվային միջավայրը կդյուրացնի աղետների ռիսկերի կառավարման գործընթացները, ինչպես նաև կնպաստի քաղաքաշինության ոլորտում գործընթացների պարզեցմանը, արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը հարցազրույց է տվել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի լրատվական ծառայությանը՝ խոսելով մատչելի բնակարաններով ապահովման, բնակարանաշինության ոլորտում իրականացվող ծրագրերից, զարգացման հեռանկարներից, երկրաշարժադիմացկունության ապահովման մոտեցումներից։ «Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքաշինական ֆորումը» միավորում է UNESCAP-ի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, հետազոտական, ուսումնական և ակադեմիական հաստատությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու քաղաքաշինական ոլորտի ընդհանուր խնդիրները և գտնելու առկա մարտահրավերների հաղթահարման համընդհանուր մոտեցումներ։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55