Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի բուռն և դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես›› օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Օպերայի համերգային կատարումը տեղի կունենա Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, նոյեմբերի 3-ին (2023թ), ժամը՝ 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ՝ Մարսելո Պուենտե (տենոր), Բոգդան Բաչու (բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (սոպրանո), Յուլիա Մեննիբաևա (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովա (սոպրանո), մնացյալ դերերի դերակատարներն են՝ Աշոտ Ղանթարջյան (բաս), Հովհաննես Ներսեսյան (բաս), Հայկ Տիգրանյան (բաս), Արամո Մամիկոնյան (տենոր), Ալեն Մանուկյան (տենոր): Օպերայի կատարմանը մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): «Պարահանդես-դիմակահանդես›› օպերայի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, ով Մոսկվայի Բոլշոյ թատրոնում քանիցս ղեկավարել է այն՝ հայտնի օպերային ռեժիսոր Դավիթ Լիվերմուրի շքեղ բեմադրությամբ, և մեծ փափագով սպասում է օպերան ներկայացնել հայրենիքում:
Թոփչյանը Բոլշոյ թատրոնում պարբերաբար ղեկավարում է նաև Պուչչինիի ‹‹Տոսկա›› և Վերդիի ‹‹Լուիզա Միլլեր›› օպերաները: Վառ մեղեդիներով հարուստ, դրամատիկ ու հոգեբանական ճշմարտացիությամբ աչքի ընկնող «Պարահանդես-դիմակահանդես›› օպերան Վերդիի ժառանգության գագաթնակետերից է: Հոգեբանական կոնֆլիկտները, զգացմունքների պայքարը (Ամելիայի, Ռենատոյի և Ռիկկարդոյի միջև) արտահայտված են շեքսպիրյան ոգու հզորությամբ: Գործողությունները լի են սուր կոնտրաստներով՝ մռայլ տեսարաններին փոխարինում են ուրախ տեսարանները, իսկ դրամատիկ հանգուցալուծումը՝ կոմս Ռիկկարդոյի սպանությունը, տեղի է ունենում պարահանդեսի ֆոնին:
Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1859թ.-ի փետրվարի 17-ին, Հռոմի «Ապոլլո» թատրոնում:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:46 24.10.25
10:33 25.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
09:46 24.10.25
12:05 24.10.25
11:38 25.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01