Ուկրաինայի Ռադայի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որով կարող է ստեղծել արգելվել Ուղղափառ եկեղեցու գործունեությունը Ուկրաինայի տարածքում, կխաթարի Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հոգևոր կյանքի միասնությունը ու ներդաշնակությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Մտահոգությամբ տեղեկացանք Ուկրաինայի Գերագույն Ռադայում վերջերս քննարկած օրենքի նախաձեռնության մասին։ Կրոնական կազմակերպությունների գործունեության առնչությամբ օրինագիծն իր դրույթներով նոր անցանկալի տրամադրություններ պիտի ձևավորի հավատացելոց միջավայրում և պատճառ դառնա Քրիստոսի Եկեղեցու ավանդական և նվիրագործված եկեղեցա-իրավական կանոնների անտեսման, ինչպես և Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հոգևոր կյանքի միասնության ու ներդաշնակության խաթարման», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառը հույս է հայտնել, որ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն այս նուրբ հարցում կառաջնորդվեն և կգործեն հավատքի սրբության, հավատակից ժողովուրդների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության գիտակցությամբ և Եկեղեցու դարավոր ավանդույթների հանդեպ հարգանքով»։
«Մեր խորին համոզմամբ, հատկապես դժվարին այս փորձությունների շրջանում հարկ է Եկեղեցին զերծ պահել քաղաքական գործընթացներից և կրոնական գործոնն առիթ չդարձնել շահարկումների ու հակառակությունների սերմանման։ Մեր հանապազ աղոթքն է, որ դադարի հակամարտությունը պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված մեզ բարեկամ երկու ժողովուրդների միջև և նրանց կյանքում իբրև համերաշխության ու խաղաղության հաստատման կամուրջ գերակայեն դավանվող համընդհանուր արժեքներն ու հավատը», - հավելել է Գարեգին Երկրորդը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55