Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը: Գեներալը ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս` 7 հայրենակիցների, ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն կամ դրա դեմ պայքարին: Պատկերացնում ե՞ք Մնացականյանի ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է հրապարակվում և տարածվում: Խնդրում եմ` պարզապես մի արեք: Տեղից արցախցիները հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ` նոր մտացածին պատմություններ կամ հրեշավոր նկարագրություններ: Լևոն Մնացականյանն ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են: Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել: Ազատությո՛ւն մեր հայրենակիցների: ՀԳ. Բաքվի բանտերում տարբեր պատերազմներով, իրողություններով, միջադեպերով պայմանավորված հայեր կան, որոնց պաշտպանությունն առաջին հերթին պետության և բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է դառնա»:
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03