«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռեւս ամռան ամիսներին լրագրողները ֆիքսել էին, որ Ազգային ժողովի բակում՝ ծառերի տակ, սրճարան են սկսել կառուցել․ հողային աշխատանքներ էին տարվում։ ԱԺ-ից ասել էին, որ խորհրդարանում գործող ճաշարանն են ընդլայնում, որն իբրեւ թե չի բավականացնում։ Սակայն կարճ ժամանակից շինաշխատանքները դադարեցին։ Պարզվում է՝ ԱԺ-ն միակողմանիորեն լուծել է մրցույթում հաղթող «Լիդեր-քոնսթրաքշն» շինկազմակերպության հետ կնքած պայմանագիրը։ Պատճառն անբարեխիղճ աշխատանքն է եղել, ժամկետների խախտումը։ Ավելին՝ ԱԺ-ն այս ընկերությանը սեւ ցուցակ է գցել, որ այլեւս տենդերների չմասնակցեն։ Պայմանագիրը, ապա համաձայնագիրը կնքել էին սեպտեմբերին, վերջնաժամկետ էր սահմանվել 30 օրը, այսինքն՝ հոկտեմբերի 14-15-ին աշխատանքը պետք է ավարտեին։ Մինչդեռ ԱԺ աշխատակազմի կողմից պայմանագրի լուծման գրության մեջ ասվում է․ «Կատարողի կողմից հոկտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքները դեռ չեն սկսվել»։ Այս հիմքով էլ պայմանագիրը լուծարվել է, եւ շինարարից փոխհատուցում են պահանջել։ Ուշագրավ է, որ ամռանն ԱԺ-ից հայտնել էին, որ սալիկապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, որի հետ էլ պայմանագիր են կնքել, արժեքը՝ 4 մլն 686 հազար 684 դրամ։ Երեկ ԱԺ-ից մեզ պարզաբանեցին, որ ի սկզբանե «Հիպերնովա»-ն է հաղթել, որը պետք է կատարեր ե՛ւ հիմքը փորելու, ե՛ւ սալիկապատման աշխատանքները, սակայն ընթացքում պարզվել է, որ սխալ հաշվարկ է արվել, եւ ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, ուստի նոր՝ սալիկապատման մրցույթ են հայտարարել, որն էլ շահել էր «Լիդեր-քոնսթրաքշն» ընկերությունը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55