Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում որոշեց 1 մլրդ 370 մլն դրամ հատկացնել 40+10 հազարական դրամների աջակցությունը հոկտեմբեր մսվա համար, ինչպես նաեւ 100-հազարական դրամի աջակցությունը տրամադրելու համար: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց.
«Որոշվել է ժամանակավոր բնակվելու եւ կոմունալ ծախսերի համար սոցիալական աջակցության ծրագրի (40+10 հազար դրամ) շրջանակներում հատկացնել եւս 950 մլն դրամ հոկտեմբերի վճարումների համար: Այս նախագծով իրականացնում ենք նաեւ 450 մլն դրամ 100 հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարներն իրականացնելու համար, որը կկատարվի մշակված եւ նույնականացված տվյալների հիման վրա: 40 000+10 000 դրամ աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է 73 196 անձ: Նրանցից 69 199-ը ստացել է 40+10 հազարական դրամները,մ իսկ 3 997-ը միայն 10 հազար դրամի աջակցություն: Այս որոշումը թույլ կտա հոկտեմբերին աջակցություն տրամադրել 19 հազար անձի: Արդյունքում կստացվի, որ 40+10 հազար դրամ աջակցության շահառուների թիվը այս հատկացումից հետո կկազմի ավելի քան 92 հազար: Ընդհանուր առմամբ այս նախագծով առաջարկվում է այս ծրագրերի համար հատկացնել 1 մլրդ 370 մլն դրամ»: Նա հայտարարեց, որ 100 հազարական դրամներն ստացել է 100 հազար մարդ, 4200 հոգի է մնացել, հիմնականում անչափահասներ, որոնց այս որոշումից հետո կվճարեն: Փաշինյանը նկատեց, որ ստացվում է, որ 104 հազար մարդու է տրվում աջակցությունը, մինչդեռ Արցախից Հայաստան էր տեղափոխվել 100 հազարից ավելի մարդ, նախարարն արձագանքեց.
«Մենք որոշել ենք վճար տրամադրել նաեւ 2022-ի դեկտեմբերի շրջափակումից հետո Հայաստան տեղափոխվածներին»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47