ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ և ջրային ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցերի։ Նախարար Սանոսյանը կարևորել է KfW-ի հետ համագործակցությամբ Հայաստանի համար կենսական նշանակության ենթակառուցվածքների շուտափույթ կառուցման անհրաժեշտությունը։ Մասնավորապես կարևորվել է «Հայաստան–Վրաստան» էլեկտրահաղորդման գծի արագ կառուցումը։ «Մենք պետք է լինենք ճկուն և կայացնենք որոշումներ, որոնք վերջապես կհանգեցնեն ծրագրի իրականացմանը։ Մեզ համար կարևոր է, որ այդ ենթակառուցվածքը կառուցվի»,-ընդգծել է նախարարը։ Վերոնիկա Գարսիա դել Արկոն նշել է՝ արդեն իսկ հստակ պատկերացում կա՝ ինչպես շարժվել առաջ։ Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև ջրային ոլորտի ծրագրերում էական առաջընթաց ունենալու անհրաժեշտությունը։
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44