«Մենք ունենք օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային կյանքին և հանրային ֆինանսների կառավարման գործընթացին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այդ մասնակցության մակարդակը բավականին ցածր է»,-կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը զեկուցեց Հայաստանի համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը: Նա հայտնեց, որ 4 համայնքում՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի Ջերմուկ և Արմավիրի մարզի Արմավիր, ընթացիկ տարում բաց կառավարման գործընկերության նախագծի միջոցով արդեն իրականացվում են պիլոտային ծրագրեր: Հովհաննիսյանի խոսքով, 2024 թվականի բյուջեով նախատեսվել է 500 մլն դրամ մասնակցային սկզբունքով սուբվենցիոն ծրագրերի համար: «Նախագիծը սահմանում է, թե այդ համայնքների միջև ինչպես պետք է բաշխվի 500 մլն դրամը, և կանոնակարգում է մասնակցային բյուջետավորման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները»,-հայտնեց նախարարը և բացատրեց, որ խոսքը գնում է համայնքի բնակիչների կողմից առաջարկ-նախագծերի ներկայացմանը, դրանց հրապարակմանը և հանրային քննարկմանը, նախագծերի վերաբերյալ քվեարկությանը, դրանց հիման վրա սուբվենցիոն ծրագրի մշակմանը, սուբվենցիոն հայտի կազմմանը, սուբվենցիայի հատկացման ընթացակարգերին և այլն: Նախարարը տեղեկացրեց, որ նման ծրագրերում պետության համաֆինանսավորումը կարող է հասնել մինչև 80%: Հաջորդ տարվա բյուջեով հատկացվող գումարը նախատեսված է Աշտարակ, Աբովյան, Ջերմուկ և Արմավիր համայքների համար: Նախագծերի ընտրության ժամանակ համայնքի բնակիչների քվեարկության ընթցակարգը քննարկելիս Նիկոլ Փաշինյանը կատակեց, թե օբյեկտիվությունը պահպանելու համար կարելի է ԿԸՀ-ին ներգրավել գործընթացում:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44