Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի սկզբին Փարիզում տեղի ունեցած զինված հարձակումից ու դրան հաջորդած բազմամիլիոնանոց կողոպուտից հետո դեռևս հոգեպես ուշքի չի եկել, ինչի պատճառով վերջին մեկ ամիսը վարում է իրեն ոչ բնորոշ փակ կյանք:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ծննդյան 36-րդ տարեդարձը մեծ շուքով չնշելուց ու ավանդական Հելոուինին չմասնակցելուց հետո, հայազգի գեղեցկուհին չեղարկել է նաև իր մասնակցությունը հանգուցյալ հոր՝ ԱՄՆ-ում ճանաչված փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղը նոյեմբերիր 21-ին պետք է այցելեր Նյու Յորք, որտեղ կայանալու է քաղցկեղի դեմ պայքարի համար դրամահավաքությամբ զբաղվող Angel Ball գալա երեկոյին, որի ժամանակ ծրագրված է պատվել նաև 2003թ. քաղցկեղից մահացած Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառմանը կմասնակցեն Քիմի 2 քույրերը՝ Քորթնին և Քլոեն, ինչպես նաև մայրը՝ Քրիս Ջեները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին զինված հանցախումբը Փարիզի հյուրանոցներից մեկում հարձակվել էր Քարդաշյանի վրա ու զենքի սպառնալիքով նրան կապկպել: Այնուհետև հանցագործներն աստղի համարից գողացել էին ավելի քան 10 մլն դոլարի զարդեղեն, ինչպես նաև մեծ քանակությամբ անձնական տվյալներ պարունակող 2 սմարթֆոն:
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55