Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ։ Այս մասին նոյեմբերի 3-ին Երևանում Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների վատթարացման մասին և որ, արդյո՞ք, Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Գերմանիայի և ԵՄ երկրների հետ հարցին։
«Մի քանի շաբաթ առաջ մենք դարձանք ագրեսիայի, արտաքման ականատես։ Անցած 3 տարիների ընթացքում մենք տեսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման բազմաթիվ դեպքեր, որոնցից ամենախոշորները եղել են անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին և ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսին։ Եվ այսօր, ցավոք սրտի, մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ հարևան երկրները, մասնավորապես Ադրբեջանը, տարածքային պահանջներ ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ և որոշակի վերապահումներ ունեն ինքնիշխանության հարցում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցություններին։ Մտահոգությունները դեռ կան։ Մենք ունենք 4 հարևան, 2-ի սահմանները փակ են, թեև գործընթացը շարունակվում է, նույն Ադրբեջանի, ինչպես և Թուրքիայի հետ։ Երբեմն թվում է, թե մենք մոտ ենք լուծմանը։ Երբեմն նոր խոչընդոտներ են հայտնվում։ Սա ասում եմ, որովհետև մենք մի քանի պլաններում ենք՝ և՛ քաղաքական, և՛ անվտանգային, և տեսանք, որ անվտանգության մեխանիզմները, որոնց վրա հենվել է Հայաստանը, արդյունավետ չեն աշխատել և՛ տնտեսական առումով, ներառյալ էներգետիկ փոխկապակցվածությունը, և՛ ընդհանրապես՝ արժեքների առումով, Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի, անդամ երկրների, Գերմանիայի հետ հարաբերությունների խորացմամբ։ Եվ հարկ է նշել, որ այդ գիտակցությունը մենք տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ եվրոպական երկրների ու ԵՄ-ի կողմից։ Այս այցը դրա վկայությունն է։ Մենք գնում ենք հենց այս ճանապարհով»,- հայտարարել է Միրզոյանը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47