Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին 2022 թ․ նույն ամսվա համեմատ նվազել են գրեթե 11 %-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած տվյալներից (ՄԱԿ ՊԳԿ):
ՄԱԿ ՊԳԿ-ի գների ինդեքսը, որն արտացոլում է սննդի համաշխարհային գների ամսական փոփոխությունները, հոկտեմբերին կազմել է 120,6 կետ՝ նախորդ տարվա հոկտեմբերից 10,9%-ով պակաս։
Սեպտեմբերի համեմատ աննշան նվազումն արտացոլվում է շաքարավազի, հացահատիկի, բուսական յուղերի և մսի գների ինդեքսներում, իսկ կաթնամթերքի գների ինդեքսը, հակառակը, աճել է։
Հացահատիկի գների ինդեքսը հոկտեմբերին 1%-ով ցածր է եղել սեպտեմբերի ցուցանիշից։ Բրնձի համաշխարհային գները նվազել են 2 %-ով։Ցորենի համաշխարհային գները նվազել են 1,9 %-ով՝ ԱՄՆ-ից սպասվածից ավելի բարձր մատակարարումների, ինչպես նաև արտահանողների միջև մրցակցության կտրուկ աճի պատճառով:
Բուսական յուղերի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 0,7 %-ով՝ պայմանավորված արմավենու յուղի գների նվազմամբ։ Սակայն սոյայի յուղի գինը բարձրացել է՝ բիոդիզելի ոլորտում մեծ պահանջարկի պատճառով։
Շաքարավազի գների ինդեքսը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 2,2%-ով, սակայն, չնայած դրան, այն դեռ 46,6%-ով բարձր է 2022 թ․հոկտեմբերի մակարդակից։ Գների անկումը պայմանավորված է Բրազիլիայում արտադրության մեծ ծավալներով։
Մսի գների ինդեքսը ամսական կտրվածքով նվազել է 0,6%-ով։ Դա պայմանավորված է Արևելյան Ասիայից ներկրման պահանջարկի նվազմամբ։ Նվազել են հատկապես խոզի մսի համաշխարհային գները։
Եվ հակառակը, կաթնամթերքի գների ինդեքսը, որն ինն ամիս անընդմեջ նվազել էր, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 2,2 %-ով։ Հոկտեմբերին կաթի փոշու համաշխարհային գներն ամենամեծ աճն են գրանցել՝ պայմանավորված ներմուծման պահանջարկի աճով։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47