Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է: Իրավապահները պարզել են, որ այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Սիմոնյանը իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ է հավաքել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան, սակայն ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Սիմոնյանի հայհոյել է Եսայանին, ինչից հետո Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց վերադարձել է արդեն զինված և տեսնելով Սիմոնյանին՝ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Եսայանին։ Նա նախկին անտառապահ է, նրա տղան էլ 2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն, կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15