Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամը, «կարևոր» և «պատասխանատու» պաշտոնի է նշանակվել հոր անվտանգության ծառայությունում։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով տելեգրամյան ալիքներին։
«Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի եղբայր Ադամ Կադիրովին՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- գրել է Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ Ըստ նրա, Կադիրով կրտսերն իրեն դրսևորել է որպես «հայրենիքի քաջարի հայրենասեր և կրոնին տեր կանգնելու պատրաստ անձնավորություն», ինչպես նաև մի քանի անգամ եղել է ռազմական գործողությունների գոտում։ Դելիմխանովը գրել է, որ իր «սիրելի եղբորորդու» նշանակումն այս պաշտոնում բնական է։ Ըստ նրա, դեռահասը (նա 15 տարեկան է) «իրեն դրսևորում է որպես արժանի տղամարդ, ում համար պատվի և արժանապատվության հասկացություններն առաջին տեղում են»։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ Ադամ Կադիրովը Գրոզնիի քննչական մեկուսարանում ծեծի է ենթարկել Ղուրանը այրելու մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավելին։ Մայիսին Վոլգոգրադի մզկիթի մոտ երիտասարդն այրել էր սուրբ գիրքը։ Ըստ Քննչական կոմիտեի, Ժուրավելը նման հանձնարարություն էր ստացել Ուկրաինայի հատուկ ծառայություններից, և նրան վճարել էին 10 հազ․ ռուբլի։ Բացի այդ, վոլգոգրադի բնակիչը ուկրաինական հատուկ ծառայությունների համար ռազմական օբյեկտներ էր լուսանկարել։ Նրա դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով (խղճի և կրոնի ազատության իրավունքի խախտում), նրան տեղափոխել են Չեչնիա՝ համաձայն հանրապետության «բնակիչների դիմումների»։ Կադիրովը երկու անգամ է ցուցադրել է ծեծի կադրերը, տեսանյութերից մեկը նա ուղեկցել է՝ «բոլոր մահմեդականների հերոսը» մակագրությամբ։ Նրա որդին հոկտեմբերի սկզբին ստացավ Չեչնիայի հերոսի կոչում, ավելի ուշ նա պարգևատրվեց Թաթարստանի երկրորդ կարևորագույն պարգևով «Դուսլիկի» շքանշանով և Կարաչայ-Չերքեզիայի բարձրագույն՝ «ԿՉՀ-ին մատուցած ծառայությունների համար» շքանշանով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47