«Հրապարակ» թերթը գրում է.
«Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամ է հատկացրել Երեւանի կենտրոնում՝ Խանջյան փողոց 43 շենքի թիվ 17 հասցեում գտնվող շինության վերանորոգման համար։ Կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրին ծանոթանալով կարելի է ենթադրել, որ կապիտալ վերանորոգում է տեղի ունենում։ Տվյալ շինության մասին հայտնի է, որ այն նախկինում եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ապա 2022 թվականին՝ կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու փոխանցվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։ Քննչական կոմիտեից մեզ ասացին. «Դիտարկվում է վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3 բաժիններից մեկն այնտեղ տեղակայելու հարցը։ Այդ երեք բաժինները ներկայումս տեղակայված են եւ գործում են մեկ շենքում, եւ գերբեռնվածության պատճառով առկա է քննիչների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան աշխատանքային պայմաններ ապահովելու հրատապ խնդիր, ինչին էլ ուղղված է այս գործընթացը»: Մենք պարզեցինք նաեւ, որ խոսքը Ռազմական ոստիկանության նախկին շենքի մասին է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56