Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին:
Այս մասին գրում է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը։ «Ցավոք, Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում են մոռացության մատնել և փակել մեր ժողովրդի հաղթական էջերից մեկը՝ Արցախի հիմնահարցը: Մենք՝ երիտասարդներս, ոչ մի կերպ չենք պատրաստվում մոռացության մատնել այն: Նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցնել երիտասարդական լուռ երթ՝ վերահաստատալով հայկական Արցախի դեմ գործի դրված անարդար ու անմարդկային ծրագրերի դեմ մեր արդար բողոքը: Մենք համարում ենք, որ մեր հայրենիքի մի հատվածը հանձնվել է՝ միջազգային բոլոր նորմերի և սկզբունքների անմարդկային ոտնահարումներով, իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանումներով ու էթնիկ զտումներով: Աշխարհը պետք է իմանա, որ արցախյան էջը չի կարող և չի կարելի փակված համարել: Այդ հարցում մեր առաջին պահանջը Հայաստանի իշխանություններին է ուղղված: Նոյեմբերի 9-ին, ժամը 15:00-ին, երիտասարդներին հրավիրում ենք Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի ՀՀ ԱԺ իրականացվող երթին»,-նշված է գրառման մեջ։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55