«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երբ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազ կարգելու ընթացքին անդրադառնալով՝ հատկապես իրավաբանական հանրույթը, փորձագետները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, որոշները նեղացածի կեցվածք էին ընդունում: Ավելին, փորձում էին տպավորություն ստեղծել, թե՝ արտառոց ոչինչ չկա, որ ամեն ինչ օրինական է, տեղը՝ տեղին: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ գլխավոր դատախազ նշանակվող Աննա Վարդապետյանի առանցքային առաքելությունը կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության շահերի սպասարկումն է: Հիմա դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով: Մինչ Եվրոպական խորհրդարանն ինքնամոռաց ծափ էր տալիս «իրենց սրտի» Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում շարունակում էր ավելանալ քաղաքական բանտարկյալների թիվը: Վերջին շաբաթվա ընթացքում կոնկրետ բանտարկվածների թիվը մի փոքր նվազեց: «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխեցին և որդեկորույս, առողջական խնդիրներ ունեցող մարդուն «տնային կալանք» տվեցին: Ինչպիսի՜ «մեծահոգություն»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանը, բանտից ազատ արձակվեց օրենքի ուժով: Տաթև Վիրաբյանի մասին թեպետ փաստաբանը հայտարարել է, որ օրերս նա էլ բանտից կազատվի, բայց որքան հայտնի է, դեռ բանտում է, իբրև թե՝ «բռնության կոչեր» անելու մեղադրանքով: Նախօրեին, ի դեպ, կալանավորների շարքերը համալրեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը... մի 5 ամիս առաջ, ֆեյսբուքներում արած ինչ-որ գրառման համար: Ու այս և մի քանի անգամ ավելի՝ չնշված «գործերով» գլխավոր դատախազն, ըստ էության, կատարել է այն գործառույթը, ինչի համար էլ նշանակվել է՝ սպասարկել իրեն նշանակող Փաշինյանի շահերը, կատարել նրա երազանքը՝ պատժել ընդդիմադիրներին կամ նրանց, ովքեր իշխանության «թանին թթու կասեն»: Ըստ այդմ, կալանքը դարձել է պատժի միջոց: Եթե ինչ-որ մեկը կհավատա, թե առանց «վերևից» հրահանգի են նման արհեստական վարույթներ նախաձեռնվում, ապօրինաբար անազատության մեջ պահում մարդկանց, առնվազն միամտություն է: Հազիվ թե դա ամենահաճելի զբաղմունքներից է, ու հազիվ թե դրանից հաճույք են ստանում... Բայց կատարում են, սիրով, թե ոչ, այլ հարց է, բայց կատարում են ջերմեռանդությամբ: Ի դեպ, մատով Նիկոլ Փաշինյանին ցույց տալը, թե՝ այ, իր հրահանգն է, մենք ինչ անենք, հազիվ թե օգնի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ցույց է տալիս, որ ինքը երբեք մեղավոր «չի լինում»... Բոլորը՝ բացի իրենից»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55