Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված ծառայողներին տրվող հավելումներ սահմանել:
Բացի այդ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար կսահմանվի բացառություն՝ ինչը վերջինիս թույլ կտա յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեջ գերազանցել հավելումների համար սահմանված 10%-ի շեմը։ Հավելումները լրացուցիչ նախատեսել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում: Հավելումների վճարումներն իրականացվելու են Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների աշխատավարձի վճարման հետ միաժամանակ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ և առկա մարտահրավերներով պայմանավորված գերծանրաբեռնված աշխատանքը, բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը, աշխատանքի գերլարված բնույթը, դրա ռիսկայնությունը և այլ հանգամանքներ Ծառայությունում աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և այդպիսի հանգամանքների առկայության դեպքում անհարժեշտ է Ծառայության աշխատակիցների համար սահմանել աշխատանքին, դրա ռիսկայնությանն ու սահմանափակումների համարժեք վարձատրություն՝ Ծառայությունը իրապես որակյալ կադրերով համալրելու հնարավորություն ունենալու համար։ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջանա լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն։ ՀՀ 2024-ի բյուջեի հայտով կնախատեսվի հավելումների ներդրման համար անհրաժեշտ գումարը՝ Ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47