Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա: Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը: Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրյայի ողջ ընթացքում, բավարար էր ընկալելու համար աղետի մասշտաբները: Սակայն, երբ մեզ թվաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագա 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար և նպատակային քայլերի հետևանքով պարզ դարձավ, որ աղետի վերջը դեռ չի երևում, քանի դեռ վերացված չեն այս արհավիրքի պատճառները: Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով: Ամիսներ առաջ Փաշինյանը ցինիկաբար հայտարարեց, որ ընդդիմության պատճառով կյանքի չեն կոչվել նոյեմբերի 9-ի հայտարարության «հայանպաստ» դրույթները: Այսօրվա ճգնաժամից հետհայացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամենը մի քանի «հայանպաստ» դրույթ: Նախ պահպանվում էր Լաչինի միջանցքի գոյությունը և ֆունկցիոնալությունը: Անցյալ տարվանից Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղությամբ և հաջողեց: Մյուս, մեր շահերին համահունչ դրույթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մոտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, և Փաշինյանը մատը մատին չի տվել այս խնդիրը վերջնական լուծելու համար: Անշուշտ, հուսադրող էր այն փաստը, որ սույն հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարավորությունների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման համար: Փաշինյանի կողմից նշաձողի իջեցումը հանգեցրեց Պրահայի չարաբաստիկ հայտարարությանը, որով հիմքեր ստեղծվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի համար: Դրական էր նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերակատարությունը և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում, ինչը, ցավոք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժեքորեն իր նպատակներին բուռն գեոպոլիտիկ խաղերի հետևանքով: Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմերի համար առկա եզակի շահեկան հնարավորությունները հօդս ցնդեցին ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով: Արդյունքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ հայտարարությունն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրույթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցավ Արցախը հանձնելու երկրորդ՝ հետպատերազմյան փուլին և ձեռքերը լվաց եռակողմից՝ հանուն արևմտյան գեոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրույքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղավոր», «հայից ավելի հայ չենք լինելու» մոտեցումներով՝ Հարավային Կովկասի և գլոբալ դասավորություններում, բնականաբար, հետապնդում է բացառապես սեփական շահերը: Նիկոլի իշխանության, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը: «Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը, եթե Փաշինյանի անփառունակ իշխանությունը մեր ժողովրդի հավաքական կամքով չավարտվի: Ուստի 2021թ. հունիսի 21-ն ավելի խայտառակ օր է մեր պատմության մեջ, քան անգամ 2020թ. նոյեմբերի 9-ը: ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ «Նուբարաշեն» ՔԿՀ 08.11.2023թ.
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01