Ս.թ. նոյեմբերիի 9-ին Լոռու մարզի քաղաք Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կորիզ» 2023 մրցույթի «Տարվա կրթական մարզ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Արդեն երրորդ տարին իրականացվող և կրթական աշխարհում ամենահեղինակավորը դարձած «Կորիզ» համադպրոցական մրցույթն այս տարի պատրաստել էր հատուկ նոմինացիա՝ «Տարվա կրթական մարզ»։ Նոմինացիայում հաղթող է ճանաչվում և կրթական մարզի գավաթն է ստանում այն մարզը, որի մասնակից աշակերտը լավագույնն է դառնում բոլոր տարիքային խմբերում՝ տարվա ակադեմիական գիտելիքի վրա հիմնված ինտելեկտուալ մրցույթում հավաքելով առավելագույն միավորներ՝ ամենակարճ ժամանակում։ Այս տարի մրցույթում լավագույն արդյունքները ցուցաբերեց քաղաք Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վալերիկ Պետրոսյանը և հաղթանակ բերեց ոչ միայն իրեն և իր դպրոցին, այլ նաև «Կորիզ» 2023-ի «Տարվա կրթական մարզ» գավաթը բերեց Լոռու մարզ։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մարզի փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանը և «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց ուսուցիչները։ Հիշեցնենք, որ «Կորիզ» համադպրոցական մրցույթը հայկական կրթական «Օսկար»-ն է, որին արդեն հասցրել են մասնակցել ՀՀ և ԱՀ 1399 դպրոցների շուրջ 1184 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 18․250 աշակերտ։ 2020 թվականին ստեղծված «Կորիզ» կրթական շարժումը ընդամենը 3 տարվա ընթացքում իր շուրջը համախմբելով գաղափարակից շուրջ 5 տասնյակ ընկերություն և Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց՝ կարողացել է իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։ Ս.թ. հոկտեմբերի 8-ին «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 80 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, հանգստի հնարավորություն Հայաստանի լավագույն հյուրանոցներում և այլն)։ Լավագույն աշակերտների ուսուցիչները ստացան նաև 500.000 դրամային մրցանակներ։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15