«Բռնության կոչի» այս հոդվածն իշխանությունն օգտագործում է ընդդիմության դեմ, օրենքն իրականում իրենց չի վերաբերում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրայնը, ով եւս մեղադրվում է իշխանության նկատմամբ «բռնության կոչեր» հնչեցնելու համար:
«ՔՊ-ականները, անձամբ Նիկոլ Փաշինյանը սպառնում են «ականջ, լեզու կտրել», «պառկեցնել ասֆալտին» և այլն, սակայն դա իրավական տեսանկյունից չի որակվում բռնության կոչ, ինչը նշանակում է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը պարզապես որպես հաշվեհարդար է ծառայեցվում՝ ընդդիմադիրների նկատմամբ։ Երբ օրենքն իշխանությանը չի վերաբերում, ընդդիմությանն է վերաբերում, դա օրենք չէ, հաշվեհարդար է։ Դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան»,- ասաց Բագրատյանը։ Նա հիշեցրեց, որ ապրիլին ինքը, զգուշացնելով Արցախի հնարավոր կորստյան մասին, բարձրաձայնել էր՝ վերացրեք այս իշխանությանը՝ նկատի ունենալով, որ գործող իշխանությանը պետք է հեռացնել, այլապես հայրենիք կկորցնենք. «Վերացնել բառը բռնություն չէ, օգտագործվել է հեռացնել, դադարեցնել իմաստով։ Եվ ես, ճիշտն ասած, շատ զարմացած եմ։ Ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել։ 6 ամիս հետո կորցրինք Արցախը։ Լավ եմ արել՝ ասել եմ, բա ի՞նչ պիտի անեի։ Բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք էր կորում։ Հայրենիք կորավ»,- ընդգծեց քաղաքական գործիչը: Հիշեցնենք՝ այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստն էր՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Դատարանը բավարեց պաշտպանների միջնորդությունը և վերացրեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելը։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03