Առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ի վճարումից ազատված էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների վրա դնել լրացուցիչ սահմանափակում, այսինքն` կիրառել այն մեքենաների նկատմամբ, որոնց տարիքը չի գերազանցում հինգ տարին: Նախարարը նշել է, որ 2022 թվականի մարտի 17-ին ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա. 2022 թվականի համար նախատեսվել է հատկացնել 7000 հատ, 2023 թվականի համար` 8000 հատ չափաքանակներով, որի շրջանակում կիրառվել է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Վահան Քերոբյանի խոսքով՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները. 2022 թվականին ներմուծվել է 3485 միավոր, 2023 թվականի նոյեմբերի մեկի դրությամբ` 4195 տրանսպորտային միջոց, այսինքն` մոտ 20 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին կազմել է 8900 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,8 անգամ: Նախարարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւս երկու տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը: Հայաստանին նախատեսվում է հատկացնել սակագնային քվոտա` 2024-2025 թվականների շրջանակում` յուրաքանչյուր տարվա համար 8000 հատ չափաքանակով: Վահան Քերոբյանի խոսքով էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակներին: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման թռիչքաձև աճ չլինելու հանգամանքը պատգամավոր Արսեն Թորոսյանը պայմանավորել է քաղաքացիների` վերոնշյալ մեքենաների օգտագործման շահավետության վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկմամբ, իսկ Նարեկ Ղահրամանյանը` վերոնշյալ մեքենաների բարձր արժեքով: Արսեն Թորոսյանը հորդորել է համապատասխան գերատեսչությանն այս մեքենաների շահագործման շահավետության մասով քաղաքացիների իրազեկման աշխատանքներ իրականացնել: Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` Վահան Քերոբյանը նշել է, այս պահին նախագծի կարգավորումներն ուղևորատար ավտոբուսների ու բեռնատարների վրա չեն տարածվում: Ծովինար Վարդանյանը խոսել է սոցիալական արդարության մասին և հարց բարձրացրել` որքանո՞վ է արդար, որ սոցիալապես ավելի լավ վիճակում գտնվող քաղաքացիներին նմանատիպ արտոնություններ են տրվում, իսկ ավելի վատ վիճակում գտնվողներին` ոչ: Նա շուկան առավել հասանելի և մատչելի դարձնելուն ուղղված մեխանիզմների անհրաժեշտությանն է անդրադարձել: Պատգամավորներն ու գործադիրի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկիր ներմուծվող հին ավտոմեքենաների խնդրին և քննարկել ավտոպարկը թարմացնելու հնարավոր մեխանիզմները, խոսել քաղաքացիների համար դաշտը կանխատեսելի դարձնելու կարևորության մասին: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է այս պահին ստատուս քվոն պահպանել, քաղաքական խոստում տալ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ և հասկանալի լուծումներ են մշակվելու այս դաշտի համար: Նա առաջարկել է նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, որից հետո վիճահարույց հարցերը կքննարկվեն և լուծումներ կառաջարկվեն: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45