Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 10-րդ փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, նշված հասցեի բնակչին մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան մոտ անհայտ անձինք զենքերով վիճաբանում են հոր հետ: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը, ժամը 17:20-ի սահմաններում, «BMW» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով մի խումբ անձինք գնացել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, դուրս հրավիրել նշված փողոցի տներից մեկի բնակիչ Ա.Խ.-ին, ապա ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բռնի գործողությունները շարունակվել են անգամ երբ տանից դուրս են եկել Ա.Խ.-ի հայրը, եղբայրն ու այլ անձինք, այդ ընթացքում նշված հասցե եկած անձանցից մեկն իր մոտ գտնվող՝ ինքնաձիգին նմանվող առարկայով կրակահերթ է արձակել: Հարվածներ ստացած անձը բուժօգնության է դիմել բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա․Խ․- ն ճանաչվել է տուժող: Դեպքի վայրի զննությամբ տան դիմացից ու հարակից տարածքներից հայտնաբերվել և առգրավվել են թվով 11 կրակված պարկուճներ, ինչպես նաև՝ արնանման հետքեր: Առգրավվել է նաև դեպքի վայրը նկարահանող սարքերի տեսագրությունները։ Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձիք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, պատճառները, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանց նույնականացնելու, ինչպես նաև հրազենի բնույթն ու ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Նշված նպատակներով, ինչպես նաև ավտոմեքենաներով դեպքի վայր եկած և առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55