Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է.
«Ընկերներիցս մեկը, մի ենթադրյալ համոզմունք հայտնեց, ասելով « եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի´ր քո պատկերացրած Արցախի քարտեզը, ապա այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները»: Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ Նիկոլից նվեր ստացած տարածքների, Երևանի հետ համատեղ պլանով բնակչության բռնի տեղահանման ու Ստեփանակերտի զորահանդեսի մասին` Ալիևը երազել անգամ չէր կարող: Հարիֆների մի զանգված էլ կարծում են, թե դավաճան հայեր տեսած թուրքն իրենց հետ խաղաղ ապրելու է: Տեսե´ք, թե Բաքվի պաշտոնական քարոզչությունն ամեն օր ինչեր է խոսում Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Տավուշի, Սևանա լճի և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի մասին: Վարչապե´տ Նիկոլը, եթե 2016թ.-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ` այսօրվա վիճակի համար, ամենավերջին հայհոյանքները կստանար (եթե միայն այդքանով պրծներ): Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ միասին դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների: Եվ սրանց ինչու՞ է թվում, թե ինչ-որ կերպ վիճակը կձգեն, հետո կմարսվի կգնա: Իսկ չե՞ն մտածել արդյոք, որ 2018թ. իրենց իշխանության բերող և 2021թ.-ին պահող օտար ուժերը, ծրագրերն ավարտելուց հետո, կարող են շահագրգիռ լինել, որպեսզի ՀՀ-ում օրիական իշխանությունը զավթելու, հայ ժողովրդի հայրենազրկումը կազմակերպելու և բազմաթիվ զոհերով արհեստական պատերազմներ պլանավորելու բոլոր հետքերը ծածկվեն: Պարադոքս է, բայց այսօրվա դավադիր իշխանությունը, ապագայում հարկավոր է լինելու միայն Հայաստանի ազգային ընդդիմադիր ուժերին` (իհարկե համապատասխան վայրերում) համազգային ողբերգության իրական հեղինակների շրջանակն ու դավադրությունների ամբողջ խորությունը մինչև վերջ բացահայտելու ակնկալիքով: Այլապես` Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու վերականգնել իր ներքին և արտաքին անվտանգությունը»:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55