Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան լուծարել է միապալատ խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել 2024 թվականի մարտի 10-ին։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է երեկոյան ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին վարչապետ Անտոնիո Կոշտայի հրաժարականից որոշ ժամանակ անց։ Դի Սոուզան խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացրել է խորհրդարանական կուսակցությունների և նախագահին առընթեր խորհրդատվական մարմնի՝ Պետական խորհրդի հետ խորհրդակցություններից հետո, հայտնում է DW-ն։ Նա ասել է, որ ցանկանում է «ավելի մեծ հստակություն» մտցնել և «եռանդուն ուղղություն» տալ կառավարությանը՝ ընտրությունների միջոցով «ձայնը ժողովրդին վերադարձնելով»: Մինչև ընտրությունները Կոշտան կմնա Պորտուգալիայի վարչապետի պաշտոնակատար, ինչը թույլ կտա հաստատել 2024 թվականի պետական բյուջեն, որի քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 29-ին։ Նոյեմբերի 7-ին Անտոնիո Կոշտան, որը ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2015 թվականին, իր նստավայրում խուզարկություններից մի քանի ժամ անց հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին։ Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ոստիկանները լայնածավալ խուզարկություններ են կատարել ոչ միայն Կոշտայի նստավայրում, այլ նաև ենթակառուցվածքի և շրջակա միջավայրի նախարարություններում, ինչպես նաև այլ շենքերում: Ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում՝ Կոշտայի վարչակազմի ղեկավարը, Սինիշի քաղաքապետը և մի քանի գործարարներ։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03