Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Պատարագիչն էր Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանը։ Պատարագի սրբազան արարողությանն ուխտավորաբար իրենց մասնակցությունն էին բերել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչները և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ ուղեկցությամբ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի և Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանի։ Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական մասնաշենքում ինտերնատի տարեցներին ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տուն-ինտերնատի տնօրինությանը և բոլոր այն անձանց, որոնց հոգածությամբ իրենց արժանապատիվ խնամքն են ստանում հաստատության բնակիչները։ Իր բարեմաղթանքները փոխանցելով տարեցներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց գնահատել իրենց խնամքն իրականացնող հոգատար անձանց, ապրել աստվածային սիրով, հույսով, հավատքով և առ Աստված աղոթքներով։ Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը բերեց նաև քահանա հայրերին հաստատության բնակիչների հոգևոր կարիքների հոգածության և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներին տուն-ինտերնատ մշտական այցելությունների համար։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15