Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Kia մակնիշի 68 UU 586 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզից ընթանում է դեպի Երևան, և վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չունի: Հայտնում է SHAMSHYAN.com-ը: «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ծառայողական ավտոմեքենայով նկատում է Kia-ն և ձայնային ազդանշանով հրահանգում է, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վարորդը չի ենթարկում կանգառ հրահանգին, դիմում է փախուստի, բայց ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներին հաջողվում է բռնել նրան, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, վարորդը Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 17-ամյա Նարեկ Մաթևոսյանն է, որը վարորդական իրավունքի վկայական չունի, հետևաբար նա չպետք է ավտոմեքենա վարեր: Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի տղան է:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15