Երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում գործող «Գինետուն» հյուրատան սեփականատեր Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Ներսիսյանը դռոն թրցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքացի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում բնակվող 24-ամյա Արթուր Մեսրոպյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Shamshayn.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունները հավաստի է: Նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը մի խումբ անձանց հետ վիճաբանության մեջ է մտել համագյուղացիներ Ա. Մեսրոպյանի և 51-ամյա Հայկ Ստեփանյանի հետ: Ա. Ներսիսյանը եղել է մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել վերջիններիս, իսկ այդ ամենին միջամտել են գյուղի մի խումբ բնակիչներ: Աղբյուրիտեղեկություններով ծեծկռտուքի ընթացքում վնասվել են Toyota, 3 Mercedes, 2 «Նիվա», 2 հատ 06, «ՎԱԶ» 2105 մակնիշի ավտոմեքենաներ, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ ժամեր անց Հ. Ստեփանյանը ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը իր մի քանի ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն և իր հետ եղած Ա. Մեսրոպյանին: Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում: Աղբյուրի տեղեկություններով մասնակիցներից Հ. Ստեփանյանը Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Աղավնավանք մասնաճյուղի անտառապետն է:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55