Կառավարությունն առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին քաղաքացիներին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիական համակարգի ներդրումը։ Ազգային ժողովի նիստում հայտարարեցՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նա նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Հետագայում կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների և երկրում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Նա ասաց, որ այս նախաձեռնությամբ օրենսդիր մարմնին առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնին՝ դեռևս տրամադրելու հին նմուշի անձնագրեր՝ մինչև համակարգի ամբողջական արդիականացումը և ներդրումը: «Նախագծի ընդունումից հետո՝ ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալ»,- հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Արմեն Ղազարյանը հայտնեց է, որ նույնականացման քարտերի և հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել և կշարունակվի՝ մինչև այս նախագծի ընդունումը և համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, չհստակեցրեց՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով և ժամկետ նշելը դժվար է: ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նաևհետաքրքրվելով, թե ինչու կենսաչափական անձնագրերը չեն տրամադրվելու 2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսված էր: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է հարցին՝ նշելով ոլորտում առկա խնդիրները՝ կապված գործող և դիվանագիտական անձնագրերի հետ: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55