Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիին: ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ռազմավարական երկխոսության մեկնարկի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում ՀՀ և ՄԹ միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Արարատ Միրզոյանն արժևորել է բրիտանական կողմի շարունակական աջակցությունը Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Արարատ Միրզոյանի և Դեյվիդ Լամիի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: ՀՀ ԱԳ նախարարը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայկական կողմի տեսլականը և Գրանադայում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը միջազգային մյուս գործընկերների կողմից աջակցության արտահայտման կարևորությունը։ Տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման համատեքստում, նաև որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրան ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47