Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացատրությունը կարող է լինել՝ այդ արագության մեջ, ենթադրենք, մեքենայի մեջ 5 մարդ է եղել, հաշվառել են 4, այսինքն՝ խնդիր է եղել մարդկանց բաց թողնելու, նրանց առաջնային կարիքները բավարարելու. կարող են լինել մարդիկ, որոնք չեն եղել այդ հոսքի մեջ, ընտանիքի անդամներ են և այլն, իրենք ավելի շուտ են եղել ՀՀ-ում, և իրենք էլ են հաշվառվել. մարդիկ կարող են լինել, որոնք շատ վաղուց են ՀՀ-ում, բայց որոշել են հաշվառվել և գումար ստանալ: Հիմա մենք պետք է վերլուծենք, ընդ որում՝ այս երրորդ տվյալն օբյեկտիվորեն հնարավոր է պարզել»,- ասաց Փաշինյանը և պարզաբանեց, որ այդ տվյալները կարող են վեր հանվել, օրինակ, եթե պարզվի, որ Լաչինի միջանցքի շրջափակման ընթացքում քաղաքացին Հայաստանում, օրինակ, երթևեկության կանոններ է խախտել, վարորդական վկայական է ստացել, մեքենա է գնել-վաճառել կամ արձանագրվել է որևէ էլեկտրոնային հարթակում: «Կլինեն դեպքեր, որ մեր մոտեցումը կլինի այն, որ գումարի ստացումը համարում ենք օրինաչափ: Կլինեն դեպքեր, որ այդպես չենք համարի: Այն դեպքերը, երբ նման դեպքեր կարձանագրվեն, արդեն կմտածենք՝ ինչ անել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նաև մեկնաբանեց, թե անհամապատասխանությունների դեպքում ինչու է որոշվել առանց տվյալները ստուգելու վճարել 100 հազար դրամ աջակցությունը: Ըստ Փաշինյանի՝ նրանց գտնելու համար անհրաժեշտ էր ևս 15 օր, բայց այդ ընթացքում այն մարդիկ, որոնք պետք է գումարը ստանային, կմնային առանց օգնության: «Կառավարության որոշման մեջ սահմանել ենք, որ եթե հետո կպարզվի, որ մարդ է ստացել գումարը, որը պետք է չստանար, այդ գումարը ենթակա է վերադարձի»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ առաջնորդվել են այն սկզբունքով, որ 100 հազարից ավելի մարդու անհրաժեշտ այսրոպեական օգնությունը չուշացնեն:
10:48
10:23
10:08
09:47
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15