ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում եւ Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը:
Դոհուն Լին նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ եւ խաղաղասեր Երեւանում: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ տեղի ունեցած արդյունավետ շփումներին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր: «Հայաստանն իր միջազգային գործընկերներից, ինչպես նաեւ բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցում, քանի որ այն շարունակ բախվում է ադրբեջանական ոտնձգություններին»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ բազմոլորտ գործակցության լայն հնարավորությունները, որոնք նոր փոխշահավետ ծրագրերի համար պարարտ հող են հանդիսանում:
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44