Երևանում բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին, հաղորդում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, որը եղել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ։ Վերջինս եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, որում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկին)։ «Վիճաբանության ընթացքում երկու կողմերը հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին»,- գրում է կայքը: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 13 անձինք, այդ թվում՝ Արսեն Երևանսկին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Վիտալի Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ Վիտալի Ավդիանին ևս «օրենքով գող» է: Ոստիկանությունը նաև փորձում է պարզել՝ արդյոք հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած անձինք եղել են, թե ոչ։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55