ARM | RUS |

«Խաղաղության խաչմերուկը» հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին․ Արմեն Գրիգորյան

20.11.23 | 12:12

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023թ. աշնանային նստաշրջանին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով.

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին համաժողովը Հայաստանում անցկացնելու այս կարևոր նախաձեռնության համար։ Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին և բոլոր ազգային պատվիրակություններին իրենց ջանքերի համար՝ սատարելու ԵԱՀԿ-ի արժեքները և ամրապնդելու անվտանգությունն ու համագործակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Ժամանակակից գլոբալացված աշխարհի արագ փոփոխվող բնույթը դինամիկ կերպով փոխակերպում է տարածաշրջանային անվտանգության համակարգերը, ինչպես նաև պետությունների ներսում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները, ինչը երկրների կառավարությունների համար զգալիորեն ավելացնում է ռազմավարական մարտահրավերները: Սոցիալական կյանքի բոլոր ոլորտների վրա ազդող ժամանակակից անվտանգային խնդիրների բարդության հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջանում լուծումները գտնել ջանքերի միասնության և մասնակցային քննարկումների միջոցով: Այս առումով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կանոնավոր հանդիպումները կարևոր դեր են խաղում գլոբալ մարտահրավերների և, մասնավորապես՝ ներկա փուլում ԵԱՀԿ անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին։ Ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմակայուն ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։ Միաժամանակ, մեր երիտասարդ ժողովրդավարությունը դեռ պետք է անցնի տոկունության փորձության միջով, քանի որ տարբեր ուղղություններից բխող մարտահրավերները լուրջ են և ապակայունացնող։ Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարությունը կդիմանա փորձություններին, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ քաղաքական կամք՝ խորացնելու ժողովրդավարական կառավարումը, իսկ Հայաստանի ժողովուրդը վճռականորեն սատարում է ժողովրդավարական արժեքները: Հայաստանի ժողովրդի և կառավարության հայացքների այս միասնությունը պայմաններ է ստեղծում ժողովրդավարության հաջողության համար։ Այս համատեքստում միջազգային հանրության անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը կապահովի Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին ու շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում և ավելի քան 100.000 էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները և անցնել Հայաստան։ Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն և զարգացում բերելու համար։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն էական դեր ունի տարածաշրջանային կայունության ձևավորման տեսանկյունից։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ կերպով հայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրականում, 2022թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի համատեղ ջանքերով Պրահայում կազմակերպված հանդիպմանը վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։ Հատկանշական է նաև, որ բրյուսելյան բանակցային գործընթացների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ղեկավարները հրապարակայնորեն ճանաչում են հարևան երկրի տարածքի ճշգրիտ չափը՝ ազդարարելու իրենց հավատարմությունը խաղաղության գործընթացին։ 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նախագահ Միշելը հայտարարել է, որ «առաջնորդները հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29.800 կմ2) ու Ադրբեջանի համապատասխան տարածքային ամբողջականությանը (86.600 կմ2)»: Նախագահ Միշելը նույնը կրկնել է 2023թ. հուլիսի 15-ին:

Ավելին՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցի քառակողմ հանդիպումը, որի ժամանակ վերահաստատվել է վերոնշյալ դիրքորոշումը։ Խաղաղության հաստատման գործընթացում հաջորդ կարևոր քայլը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ապագա պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հայաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում ներառական տարածաշրջանային և միջսահմանային կապերի խթանմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նպատակին հասնելու համար Հայաստանը կարևորում է հարգանքը հետևյալ չորս սկզբունքների նկատմամբ. ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք կարծում ենք, որ փոխկապակցված և տնտեսապես բարգավաճ տարածաշրջանը կդառնա կայուն խաղաղության գրավականը: Հենց այս ըմբռնմամբ է Հայաստանը ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցության զարգացմանը։ «Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը արդյունավետորեն կապելու տեսանկյունից: Այն հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Վերջում հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը ցույց է տվել իր միջազգային գործընկերներին, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանում ընթանում է զինված ուժերի բարեփոխման լայնածավալ գործընթաց, որը ներառում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։ Հարկ եմ համարում կրկնել, որ մենք ընկալում ենք Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարացումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության պաշտպանության հիմնասյուներ։ Այս համատեքստում ցանկանում եմ օգտվել առիթից և բարձր գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հովանու ներքո ԵԱՀԿ հատուկ աջակցությամբ ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը», որի շրջանակում մենք ակնկալում ենք ԵԱՀԿ-ի աջակցությունը հատկապես ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում» կրթական ծրագրի ու ռազմաուսումնական հաստատություններում դասավանդվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի վերանայման գործընթացներում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը հարթակի մաս է և շարունակելու է աջակցել այս կարևոր նախաձեռնությունը։ Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է և վերաբերում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և անհատի անվտանգությանն առնչվող ոլորտներին։ Իր գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը անդրդվելի է եղել իր տարեկան հռչակագրերի միջոցով հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող սպառնալիքները վերհանելու և առկա խնդիրները լուծելու հարցում: Հայաստանը կանգնած է ԵԱՀԿ-ի կողքին իր դժվար աշխատանքում, որն ընդգրկում է ահաբեկչության դեմ պայքարից մինչև կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը և երիտասարդության համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են ավելի լավ ապագայի ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ շարունակական աջակցությունը»։


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47