ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ «Օրացույց» գիտաստեղծագործական ՀԿ-ն նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը կանցկացնի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով: ԿԳՄՍՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ սեմինարի նպատակն է քննարկել ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները, ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ` կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության և նոր կինոշուկաների ստեղծման համար: Սեմինարին կմասնակցեն ԱՊՀ երկրներից ժամանած կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ: Քննարկումների առանցքում են հեղինակային և հարակից իրավունքների խնդիրները, փառատոնային շարժումները՝ որպես կինոինդուստրիայի զարգացմանը նպաստող գործոններ, կինոակումբների և կինոթատրոնային զարգացումների հարցերը և այլ թեմաներ:
Կհնչեն թեմատիկ զեկուցումներ, տեղի կունենան ոլորտային և կլոր սեղան-քննարկումներ՝ կինոփառատոների և կինոգիլդիաների ղեկավարների մասնակցությամբ: Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ԱՊՀ անդամ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված ժամանակակից կինոյին և քննարկելու դրանք: Նրանց կներկայացվեն նաև Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքները, հայ կինոյի պատմությունը, անցած ճանապարհը, հայկական կինոժառանգությունը: Մասնակիցները կայցելեն Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մատենադարան, Ազգային պատկերասրահ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47