Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 20-ին անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին: Նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել հերոս տղաների անգնահատելի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ: Իր բացման խոսքում Պաշտպանը կարևորել է համանման խորհուրդ ունեցող միջոցառումների կազմակերպումը, ինչը ևս մեկ առիթ է հանդիպելու, զրուցելու և նշված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը վեր հանելու համար: «Իրականում կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է Ձեզ հետ շփվելն ու անձամբ Ձեզանից խնդիրները լսելը, իսկ դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու նման ձևաչափով զրույցները: Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել խնդիրները, որոնք երբեմն անլուծելի են թվում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների հաղթահարման գործում։ Իմ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և խթանումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում կարող ենք ավելի ուժեղ լինել և հաջողության հասնել», - նշել է Պաշտպանը: Միջոցառման շրջանակներում հերոս տղաները «Արփի» հասարակական կազմակերպության հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով: Դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով: Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքից մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին: Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը: Ջերմ հանդիպման ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանը պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55