Բոլսրս ներկա ենք եղել եւ տեսել ենք, թե որտեղից է առաջացել սադրանքը. Ձեր խմբակցությունը մեկ ամիս շարունակ բացակայելով քաղաքապետարանի առօրյայից, ավագանու աշխատանքներին ձեր մասնակցության առաջին իսկ օրը տեղի ունեցավ այդ սադրանքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին Երեւանի ավագանու այսօրվա նիստում ելույթ ունենալով հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցությանը:
«Ես այդ գնահատականը տվել եմ և կարծում եմ, որ դրանք ճիշտ են, որովհետև, եթե կա սադրանք, կա նաեւ հավանականություն, որ կլինեն սադրվողներ: Ցավոք սրտի, մեր թիմակիցներից են այդ սադրանքին տրվել եւ դրա համար մենք ընդհանուր ներողություն ենք խնդրում, այդ թվում մեր թիմակիցների համար»,-ասաց նա՝ անդրադառնալով նախօրեին իր ֆեյսբուքյան գրառմանը:
Դիմելով մինչ իր ելույթն ամբիոնին մոտեցած «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ Փամբուխչյանը նշեց, որ «Մայր Հայաստանը» ներողություն չխնդրեց իրենց անդամների գործողությունների ու հայհոյանքների համար: «Այդուհանդերձ, ես ուզում եմ նշել, որ մենք պատրաստակամ ենք համերաշխ գործընկերային աշխատելու: Երեկ մեր կոալիցիոն գործընկերների հետ լուռ մեր տեղերում նստած լսել ենք տարբեր սադրանքները և այսօր էլ մենք լուռ լսեցինք ձեր քննադատությունը, բայց այն որևէ մեկին իրավունք չի տալիս, որ կարողանա որոշակի միջոցների դիմել՝ բառապաշարի առումով: Եթե կա սադրանք, պետք է պատրաստ լինել, որ սադրվողները կկարողանան որոշակի գործողություններ անել»,-հայտարարեց Արմեն Փամբուխչյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Մասնավորապես, Անի Խաչատրյանը քաշեց Սոնա Աղեկյանի մազերից: Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր: Արդեն այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին եւ Անի Խաչատրյանին:
News.am
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55