«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավորները երեկ փակ հանդիպում են ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուի հետ, որոնք մրցութային խորհրդի կողմից արդեն ընտրվել են, եւ որոնց առաջիկայում պետք է ԱԺ-ն ընտրի։ Հիշեցնենք․ ԿԿՀ խորհուրդը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Մրցույթում հաղթած թեկնածուներից մեկը հանձնաժողովի երկարամյա նախագահ Հայկուհի Հարությունյանն է, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 19-ին, երկրորդը` հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետյանը։ Ուշագրավ է, որ 2 թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 5 թեկնածու, սակայն 3-ն են գրանցվել, մյուս երկուսի տվյալները չեն համապատասխանել։ Երրորդ թեկնածուն եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ով մրցույթին չի ներկայացել՝ հիվանդության պատճառով, ուստի դուրս է մնացել պայքարից։ Չի բացառվում, որ Նալբանդյանի «հիվանդանալուն» նպաստել է բարձրացած աղմուկը, որ ԱԺ նախագահի խորհրդականի՝ հանձնաժողովի անդամ դառնալը շահերի բախում կարող է առաջացնել։ Առաջիկայում խորհրդարանը կընտրի հանձնաժողովի անդամներին, հետո արդեն հանձնաժողովն իր կազմից կընտրի նախագահին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55