Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:10-ի սամաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկն ահազանգել է, որ Վայքից դեպի Ջերմուկ միջպետական ավտոճանապարհին՝ բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիի հատվածում կանգնեցրել է Reno մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի գոտկատեղի աջ հատվածում կասկածելի իր է եղել, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան կանգնեցվել է տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառով: Վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, ձախ առջևի դռան գրպանիկից կասկածելի իր է վերցրել և մտցրել իր բաճկոնի գրպանը, ապա վարորդը վազել է ճանապարհի հակառակ կողմը և գրպանից հանել փաթեթը, ապա ոստիկանների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ու փաթեթեը նետել գետը:
Պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց կանգառ հրահանգին, հետապնդել և փորձել են բռնել, սակայն նա դիմադրել է, ձեռքերով և ոտքերով հարվածել է պարեկներից մի քանիսի մարմնի տարբեր մասերին, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի: Կայքի տեղեկություններով՝ պարեկները կարճ ժամանակում պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայք քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սիմոն Ավետյանի անվամբ: Որոնողական աշխատանքների արդյունքում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 53 շենքի բակում նրանք հայտնաբերել են նշված ավտոմեքենան եւ վարորդին: Արդեն տեղում պարեկները եւ օգնության եկած իրենց գործընկերները փորձել են վարորդին տեղափոխել ոստիկանության Վայքի բաժին, սակայն այդ ընթացքում շենքի բակում գտնվող մոտ 10 տղաներ խոչընդոտել են պարեկների աշխատանքը: Նրանցից մեկին՝ Վայք քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գևորգ Հարությունյանին, եւ Reno-ի վարորդ 32-ամյա Ս. Ավետյանին պարեկները բռել եւ տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին: Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ս.Ավետյանը Վայքի նախկին քաղաքապետ Թարո Ավետյանի տղան է: Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55