Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից հայտնում են, որ պաշտոնական ընդունելությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ Իրաքի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների գործունեության նմանությունների, խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացվածության, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու շուրջ: Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումից, բազմոլորտ շփումների ակտիվացման անհրաժեշտությունից: Քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում առանձնացնելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը: Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարեւորությունը.
«Պարոն նախագահ, Ձեզ արդեն իսկ ներկայացվել են «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող մանրամասները: Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տեւողությունը»: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս, ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար: Իրաքի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է Իրաքը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում՝ որպես քաղաքականապես կայուն, տնտեսապես բարգավաճող, հարուստ պատմություն ունեցող երկիր: Երկրի պատմության եւ մշակույթի մեջ նա առանձնացրել է հայերի, հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ հայերն Իրաքում ժողովրդագրական պատկերի մաս են եւ մեծ դերակատարություն ունեն երկրի համար նշանակալի հարցերում: Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը նշել է, որ այս այցի նպատակը փորձի փոխանակումն է, ներդրումային քաղաքականության մանրամասներին ծանոթանալը եւ գործընկերային կապերի եւս մեկ անգամ վերահաստատումը: Հանդիպումը եզրափակվել է Իրաքի նախագահի գրառմամբ ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: Նա, մասնավորապես, գրել է. «Բոլորս լիահույս ենք, որ Իրաքի հարաբերությունները Հայաստանի հետ կամրապնդվեն՝ ներառելով թե՛ օրենսդրական, եւ թե՛ իրավական համագործակցությունը»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42