Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8860/05/20 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 336-Ա որոշման իրավաչափությունը, կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.
• «Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ
• Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն․
• Արտադրողը կրում է ապրանքի մակնշման մեջ դրանում բուսական յուղի առկայության հանգամանքը պարտադիր կերպով զետեղելու պարտականություն
• Մթերքում բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվությունը պետք է զետեղվի փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով
• Մթերքը որպես պանիր մակնշելը և իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս «պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» է, և ոչ թե պանիր, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցացկության հատկանիշներ:
Հանձնաժողովից հայտնում են՝ հիշատակված որոշմամբ «Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «պանիր» մակնշելն այն դեպքում, երբ այն պարունակել է բուսական յուղ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով չի համարվել «պանիր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 5 000 000 դրամի չափով։
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55