ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ վերջինիս որդու կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու (ավազակություն) դեպքի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 62-ամյա բնակչուհու 28-ամյա որդին մորից պահանջել է իրեն գումար տալ։ Բացասական պատասխան ստանալով, ավազակություն կատարելու դիտավորությամբ, երիտասարդը հարձակվել է մոր վրա, քաշքշել նրան, նախ խլել պայուսակը, ապա ձեռքով հարվածելով նրան գցել է բազմոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ երիտասարդը մոր պայուսակից հափշտակել է զգալի չափերի՝ 340 ԱՄՆ դոլար և 15.000 ՀՀ դրամ, ինչին մայրը փորձել է դիմադրել. տեղից բարձրանալով ու որդու հագուստից քաշքշելով՝ փորձել է հետ վերցնել գումարը, սակայն վերջինս, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, մորը կրկին հրելով գցել է բազմոցին և, պատուհանից դուրս գալով, փախուստի է դիմել՝ մորը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Վարույթի շրջանակներում նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ թեև երիտասարդը քրոնիկ հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության հիվանդագին խանգարմամբ չի տառապում, սակայն նրա մոտ հայտնաբերվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ առաջացած մի քանի թմրամիջոցների միաժամանակյա օգտագործումից և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործումից, նախկին դասակարգմամբ՝ «թմրամոլություն»», ախտորոշմամբ նարկոլոգիական հիվանդություն։ Նա իրեն մեղսագրվող արարքների կատարման պահին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագիտական եզրակացությամբ` անձն իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչվել է մեղսունակ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոցներ, համակցությամբ, կիրառվել են բացակայելու մասին արգելքը և գրավը՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47