ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 21-ից 23-ը Թբիլիսիում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից անցկացվող «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում՝ հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի վավերացման աշխատաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Նունե Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով հանրապետությունում կառուցապատման աննախադեպ ծավալներին և այդ թվում՝ ՀՀ կառավարության՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրին՝ կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ էներգաարդյունավետ շենքային պայմանների ստեղծումը նորմատիվ պարտադիր պահանջներից է: Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության խթանմանն ուղղված միջոցառումներից Նունե Պետրոսյանը և ՄԱԿի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի փորձագետներն առանձնացրել են քաղաքաշինական նորմերի և օրենսդրական դաշտի արդիականացումը, էներգաարդյունավետության անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի հրապարակումը կոմիտեի կայքում, վերապատրաստումների կազմակերպումը: Նշվում է, որ այցի ընթացքում Նունե Պետրոսյանը նաև հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածական պլանավորման և քաղաքաշինության գործակալության պետի տեղակալ Զուրաբ Տիկլաուրիի հետ։ Քննարկվել են տարածական պլանավորման և քաղաքաշինության ոլորտներում երկու պետությունների միջև լավագույն փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր:
Դիտարկվել է շինարարության ոլորտում ներդրումների ներգրավման համատեղ ծրագրերի իրականացման, շինարարական ընկերությունների փոխգործակցության ձևավորման հնարավորությունը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32