Արդեն մեկ ամիս է, ինչ հայ մշակութային իրականության մեջ գործում է նոր ձևաչափ՝ պոեզիայի ու երաժշտության միաձուլում մեկ երեկոյի ընթացքում: Նախագծի հեղինակն անկեղծանում է, որ այս ձևաչափը կյանքի կոչելն իր համար այդքան էլ հեշտ չի եղել, բայց ի վերջո, ընկերների ու իր գրչի սիրահարների հորդորներով ու խորհուրդներով գնաց այդ քայլին:
«Նախագծի շրջանակներում մեկ երեկոյի ընթացքում հանդիսատեսի դատին ենք ներկայացնում ժամանակակից գրողի, ոչ միայն իմ, գործերը՝ կոնկրետ դերասանի մատուցմամբ ու երաժշտական հատվածը՝ կրկին կոնկրետ երգչի կամ երգչուհու կատարմամբ»,- ասում է ժամանակակից գրող, «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախագծի հեղինակ Պետրոս Հոկտանյանը: Նախագծի խորագիրն իր մեջ ներառում է գրողի կյանքը, դերասանի խոսքը, երգչի, երգչուհու ձայնը: Հեղինակն այս մեկ ամսվա ընթացքում հասցրել է համագործակցել հայտնի դերասաններից ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի, դերասան Սամվել Թոփալյանի հետ, երգիչ, երգչուհիներից՝ Սրբուհի Սիմոնյանի, Իլոնա Սագիևայի, Արթուր և Արսեն Սաֆարյանների հետ, բայց այսքանով ոչինչ չի ավարտվելու:
«Արդեն հաջորդ ամիս նախատեսվում է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանի ու երաժիշտ, կիթառահար Վիգեն Հովսեփյանի մասնակցությամբ երեկո: Ոչ միայն նոր արտիստների հետ ենք համագործակցելու այլ նաև՝ ժամանակակից այլ գրողների, մինչ այս ընթերցվել են իմ ու բանաստեղծ, ՀՀ գրողների միության անդամ Նորայր Գրիգորյանի գործերը: Դեկտեմբերին սպասվող երեկոյի ընթացքում կընթերցվեն նաև այլ ժամանակակից գրողների՝ Հովհաննես Գրիգորյանի, Սամվել Զուլոյանի (Զուլո) գործերը»,- ասում է Պետրոս Հոկտանյանը: Բանաստեղծն անկեղծանում է, որ նման արձագանք ու սեր չէր սպասում հանդիսատեսի կողմից, բայց հաճելիորեն զարմացել է, ինչը նաև, ըստ իրեն պարտավորեցնող է: «2024 թվականից համագործակցությունը կընդարձակվի, թե՛ նոր երեկոների միջոցով, թե՛ նոր պոեզիա-ներկայացումների: Հանդիսատեսի սերն ու ջերմությունը մեզ ավելի է պարտավորեցնում, և մենք մեր թիմով անելու ենք հնարավորը, որպեսզի նրանց հուսախաբ չանենք: Այս կերպ փորձում ենք հանրությանը հաղորդակից դարձնել ժամանակակից պոեզիային ու ինչ-որ առումով կտրել այն ծանր իրավիճակից, որում բոլորս ենք հայտնվել՝ փոխանցելով միմյանց մի քիչ սեր, ջերմություն ու մի բուռ մշակույթ», - եզրափակում է բանաստեղծն ու խոստանում, որ ամեն բան դեռ առջևում է:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:46 24.10.25
10:33 25.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
09:46 24.10.25
12:05 24.10.25
11:38 25.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01