ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ-ից: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Նա տեղեկացրել է, որ Հակոբ Միհրանյանի ավարտել ՀՀ ազգային ագրարային համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է, Հաշվեքննիչ պալատում աշխատում է 2010 թվականից: Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Հակոբ Միհրանյանն իր խոսքում նշել է, որ օրենսդրական բացերի շտկումը, հետհսկողության գործընթացների ամրագրումը, հաշվեքննության առարկայի և հաշվեքննվող օբյեկտին վերաբերվող ամբողջական տեղեկատվության հասանելիությունն առանցքային քայլեր են հաշվեքննության արդյունավետությունն ապահովելու համար: «Եթե ինձ վստահվի այդ պաշտոնում աշխատելու պատիվը, ես պարտավորվում եմ ամրապնդել կապը պետական կառավարման և հանրային վերահսկողության միջև: Կպաշտպանեմ նախաձեռնությունները, որոնք խթանում են համագործակցային միջավայրը պետական մարմինների և Հաշվեքննիչ պալատի միջև՝ ապահովելով թափանցիկություն և երկխոսություն, ինչը կնպաստի հանրային կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Հակոբ Միհրանյանը: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը: Հանձնաժողովի քննարկել է նաև ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու մասին որոշման նախագիծը: Գևորգ Պապոյանն առաջարկել է դեկտեմբերի 18-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ գումարել: Նիստում կքննարկվի ՀՀ թվային փոխակերպման թվայնացման գործընթացի հաշվետվության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հանձնաժողովը դրական է արձագանքել առաջարկին:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34