«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Մինչ այդ՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որի ժամանակ, ինչպես նշում է «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սարգսյանը, նախաձեռնությունը կարողացավ ապահովել հանրային դաշտի լայն ներկայացվածություն: «Ներկա էին խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների ներկայացուցիչներ, «Հայաքվեի» ակտիվի մեծագույն մասը, տարբեր ոլորտների հասարակական գործիչներ, նաև արցախցիներ: Ներկաներն իրենց խոսքն ասացին հաջակցություն «Հայաքվեի»: Դեկտեմբերի 4-ին կայանալիք քննարկման մասով ակնկալիքներն առանձնապես մեծ չեն, բայց, բնականաբար, մեր տրամադրվածությունն է գնալ մինչև վերջ և ավելի քան 58 հազար քաղաքացու ձայնը լսելի դարձնել Ազգային ժողովի հատկապես իշխանական խմբակցության պատգամավորներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Մանրամասնում է, թե ինչու է այս նախաձեռնությունն ուղիղ ժողովրդավարության իմաստով շատ կարևոր: «Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունն է, այսինքն՝ այս օրինագծի հեղինակները տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոչ թե պատգամավորները կամ կառավարությունը: Քաղաքական այն ուժը, որի անվան մեջ կա քաղաքացիական բառը և որը հռչակել է քաղաքացու օր, պետք է որ տրամաբանորեն ելներ այն կանխավարկածից, որ քաղաքացիների նախաձեռնությամբ օրինագծի մուտքագրումն ԱԺ առաջնահերթության կարգով պիտի քննարկվի և քվեարկվի դրական: Բայց հաշվի առնելով իրենց ընդհանուր տրամադրվածությունը, ելույթները, վերջին ամիսներին «Հայաքվեի» դեմ տարած ուղղորդված արշավը, թե իբր «Հայաքվեն» պատերազմ է բերելու, առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք: Չենք բացառում, ավելի ճիշտ՝ հակված ենք նրան, որ իրենք, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտան մեր օրինագծին: Բայց նույնիսկ դրանից հետո այդ օրինագիծը մտնելու է Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ և այդտեղ արդեն անվանական քվեարկությամբ երևալու է, թե ով ով է: ՔՊ-ական պատգամավորներից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրելու իր քվեարկության համար, քանի որ մի բան է երկրի փաստացի ղեկավարի կողմից ասված քաղաքական արտահայտությունը, թե ինքը ճանաչում է Արցախն ու անկլավները Ադրբեջանի կազմում, մեկ այլ բան է խորհրդարանական երկրի քաղաքական մեծամասնության պատգամավորներից յուրաքանչյուրի վարքը, ընդ որում՝ քվեարկությունը բաց է և անվանական: Բոլոր նրանք, ովքեր «Հայաքվեի» նախագծին դեմ են քվեարկելու, մեղսակից են դառնալու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, ցեղասպանությանը:«Հայաքվեին» դեմ քվեարկելը մենք նույնականացնում ենք նոր կապիտուլ յացիային կողմ քվեարկելուն: Այս երկուսի միջև հավասարության նշան ենք դնում»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34