Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 57 բրիգադը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը: Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս.-ն է: Ժամերի ընթացքում ոստիկանները պարզել են, որ Աշոտ Ս.-ին Գալշոյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ դանակահարել է Երևանի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն: Ոստիկանության ծառայողները Վիլնյուսի փողոցում հայտնաբերել են Գագիկ Մ.-ին և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նա ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում, որպես՝ տեսուչ:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32