Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու վերաբերյալ քրեական գործով դատարանում կվերսկսվի դատաքննությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշված քրեական գործով մեղադրյալի աթոռին են երեխայի կենսաբանական մայրը, այս պահին փաստացի խնամակալ ծնողները և ԲԿ բժիշկը, որոնք մեղադրվում են երեխայի վաճառքի, ՔԿԱԳ ծառայությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։ Գործի տվյալներով՝ 2017թ․ մարտին երեխայի կենսաբանական մայրը՝ Անի Վ․-ն, ծննդաբերելով արական սեռի երեխա և ունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցների բացակայություն և ֆինանսական խնդիրներ՝ հրաժարվել է երեխայից և Արմավիրում գործող ԲԿ-ներից մեկի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժ Էսթեր Ս․-ի միջոցով ԲԿ-ում հանդիպել և պայմանավորվածություն է ձեռք բերել ամուսիններ Գուրգեն Մ․ -ի և Քրիստինե Գ․-ի հետ՝ վերջիններիս կողմից իր նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով ուղղակի դիտավորությամբ երեխայի վաճառք կատարելու շուրջ: Քրեական գործի տվյալներով՝ 2017թ․ երեխայի կենսաբանական մայրը ամուսինների հետ այցելել է ՔԿԱԳ գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանում, որտեղ հայտարարել է, որ երեխայի հայրը հանդիսանում է Գուրգեն Մ․-ն: Ծննդյան վկայականը ստանալուց հետո նրանք դուրս են եկել հիշյալ տարածքային ստորաբաժանումից, որից հետո Գամուսինները երեխայի խնամքը ստանձնելու նպատակով բժկի միջոցով Անի Վ․-ին փոխանցել են 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք: Բացի այդ՝ երեխայի կենսաբանական մայրը երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար՝ 2020 թվականի փետրվարի 06-ին ՔԿԱԳ գործակալության Աբովյանի տարածքային ստորաբաժանման մարմիններին իր որդու կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, նշված ստորաբաժանում է ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և հայտնել, որ Գուրգեն Մ․-ն հանդիսանում է իր որդու կենսաբանական հայրը:
Այդ կերպ՝ նշված դիմումի հիման վրա 2020 թվականի փետրվարի 06-ին երեխայի նկատմամբ Գուրգեն Մ․-ն ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման և ծննդի մասին պետական վկայականները։ Քրեական գործով երեխայի կենսաբանական մայրը և խնամքը ստանձնող տղամարդը մեղադրվում են ՔԿԱԳ ծառայությանը սուտ տեղեկություն հաղորդելու, խնամքը ստանձնող կինը՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, բժշկուհին՝ հանցակցության մեջ։ Նշենք, որ քրեական գործի հարուցման առթիը եղել է ՔԿԱԳ գործակալության ծառայության հաղորդումը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34